• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի միգրացիայի նախարար Նոտիս Միտարակիսի հետ

07 ապրիլի, 2022

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Հունաստանի միգրացիայի նախարար Նոտիս Միտարակիսի հետ։

Շնորհավորելով դեսպանին Հունաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ` նախարարը հույս է հայտնել, որ Հունաստանում իր առաքելության ընթացքում հայ-հունական երկկողմ հարաբերությունները միգրացիայի ոլորտում կդառնան առավել ակտիվ և արդյունավետ:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը անդրադարձել է միգրացիայի ոլորտում ՀՀ-Հունաստան համագործակցության որոշ ուղղությունների վրա: Փոխադարձ կարեւորվել է Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության կառավարությունների միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի Միության միջև առանց թույլվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի կիրարկող արձանագրության» նախագծի շուրջ բանակցությունների գործընթացի մեկնարկի հարցը։

Քննարկվեց նաև ՀՀ միգրացիոն ծառայության և Հունաստանի միգրացիայի նախարարության միջև հաստատել համագործակցություն և փորձի փոխանակման ծրագրեր, կարևորելով և օգտակար համարելով հունական կողմի ունեցած փորձը միգրացիոն ոլորտում:

Դեսպանը նշեց նաև, որ 2022 թ. հունվարի 1-ից միգրացիոն ծառայությունը գործարկել է աշխատանքի հիմքով կացության կարգավիճակների տրամադրման էլեկտրոնային համակարգը, ինչը կարող է հետաքրքիր լինել հունական կողմի համար։

Հույն նախարարը դրական արձագանքելով դեսպանի առաջարկներին, հույս հայտնեց, որ ճանաչողական հանդիպումը շուտով կվերածվի գործնական ծրագրերի և իր կողմից կներդնի առավելագույնը` երկու պետությունների միջև կապերն էլ ավելի սերտացնելու և ամրապնդելու համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: